-
10.05.2014|
18:40
Լիտվայում լռության օր է` կիրակի օրվա նախագահական ընտրություններից առաջ: Լիտվայի օրենքով քվեարկության մեկնարկից 30 ժամ առաջ և քվեարկության օրն արգելվում է քարոզչությունը:
-
10.05.2014|
18:30
Կարնեգի հաստատությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի ելույթում ընդգծվում է, որ «ԱՄՆ-ը ու Ռուսաստանը Ֆրանսիայի հետ միասին ընդհանուր հանձնառություն են ստանձնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության ու անվտանգության մասով» և շարունակելու են համատեղ ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում համախմբված լինելով խնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակի շուրջ։
-
10.05.2014|
14:00
«Ողջունում ենք ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
-
10.05.2014|
13:47
Բելգիայի Լիեժ քաղաքում ՈՒրտ գետի վտանգավոր հատվածից կարապին հանելու արդյունքում երկու ջրասույզ է խեղդվել: Տղամարդիկ մահացել են տեղի հիվանդանոցում, ուր տեղափոխվել էին ուղղաթիռով:
-
09.05.2014|
23:41
Հնագետները Եգիպտոսում 5600 տարվա հնության մումիա են հայտնաբերել, որը պատկանում է նախատոհմական ժամանակաշրջանին:
Մումիան պատկանում է ամենահին ժամանակաշրջաններին և կարող է կրել ամենավաղ քաղաքակրթության պատմության շունչն ու վերակերպումը:
-
09.05.2014|
23:31
Առանց Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհնար է առաջ շարժվել բանակցային գործընթացում՝ ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքի հրապարակած և ղարաբաղյան բանակցային գործընթացում քննարկվող վեց հիմնական դրույթներին։
-
09.05.2014|
23:29
Ողբերգական իրադարձություններն ՈՒկրաինայում, որտեղ մարտից դաշնայնացման կողմնակիցները միտինգներ են անում, իսկ կիևյան իշխանությունները հատուկ գործողություններ են ծավալում՝ բանակի ներգրավումով, պետք է դադարեցնել՝ ինչ գնով էլ լինի՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
-
09.05.2014|
17:52
Մշակույթի նախարարությունից տեղեկացնում են, որ Կոնստանտին Օրբելյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա մայիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ն, «Արամ Խաչատրյան» համերգասրահի շենքում: Հուղարկավորությունը՝ Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:
-
09.05.2014|
17:50
Մայիսի 10-ին Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը բեմ դուրս կգա յոթերորդ համարի ներքո:
-
09.05.2014|
14:01
ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը Վլադիմի Պուտինի ակնկալվող այցը Ղրիմ համարում է օտար ղեկավարի այց ուկրաինական տարածք։